Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 586–ի վիճակը ծանր է

Հայաստանում հոսպիտալացման կարիք ունի կորոնավիրուսով վարակված 231 քաղաքացի, որոնցից 89-ը սպասում են տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik.Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից ծանր է 586–ի վիճակը. Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկումն անխուսափելի է. գիտնականի կանխատեսումը

«Կորոնավիրուսով վարակվածներից ծանր է 470 պացիենտի, իսկ ծայրահեղ ծանր` 116-ի վիճակը։ Թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացված 35 պացիենտ»,–ասաց Նիկողոսյանը

Նա տեղեկացրեց նաև, որ այսօրվա դրությամբ` Հայաստանում հոսպիտալացման կարիք ունի 231 քաղաքացի, որոնցից 89-ը սպասում են տանը, իսկ մյուսները` տարբեր ԲԿ–ներում։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 397-ով և հասել է 17 064–ի։ Մեկ օրում գրանցվել է մահվան 19 դեպք։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պարետատան նիստից հետո հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացության միջին տարիքի անկում կա։