Հայաստանի զինված ուժերի խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը մեկնել է Մոսկվա. տեսանյութ

Հանդիսավոր երթից տասն օր առաջ հայկական զորախումբն ավարտում է մարզումները և պատրաստ է մասնակցել հաղթանակի հոբելյանական զորահանդեսին։
Sputnik

 ՀՀ ԶՈւ խորհրդանշական 75 հոգանոց զորախումբը երեկ մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Փաշինյանը կմեկնի Մոսկվա

«Մոսկվայում զինծառայողներն այժմ ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում»,–գրել է Ստեփանյանը։

Նա գրառմանը կից մեր զինծառայողների գլխավոր փորձից մի հատված է ներկայացրել։

Ժամկետային զինծառայող Դավիթ Թովմասյանը տեսանյութում ասում է, որ առավոտ շուտ սկսում են մարզումներն ու վարատում երեկոյան։ «Պետք է ֆիզիկապաս լավ կոփված լիեննք, որ կարողանանաք բարձր պահել մեր պատիվը»,–ասում է զինվորը։

Հանդիսավոր երթից տասն օր առաջ հայկական զորախումբն ավարտում է մարզումները և պատրաստ է մասնակցել հաղթանակի հոբելյանական զորահանդեսին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9–ին չանցկացվեց։ Այն կկայանա հունիսի 24–ին։ Զորահանդեսին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։