Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել

Ավելի վաղ կառավարության հասցեին մեղադրանքներ են հնչել` ռադիոհաճախականության ռեսուրսների երկարաձգման և վերաձևակերպման հետ կապված քրեական գործի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի –Sputnik. Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է տվել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը։

Ավելի վաղ` մայիսի 20-ին, պատգամավոր Ժանար Ակաևը Ժոգորկու Կենեշիում հայտարարել էր, որ կառավարությունը շատ էժան գնով երկու ռադիահաճախականություն է  գնել։ Խորհրդականի կարծիքով`վաճառքը չէր կարող իրականացվել առանց վարչապետի թույլտվության։  Նա այդ գործարքներից հասցված վնասը 5 մլն սոմ է գնահատել։ Հաջորդ օրը Աբիլգազիևը խորհրդարանում պատասխանել է մեղադրանքներին։

«Այսօրվա բարդ պայմաններում, երբ երկիրը հակադզում է կորոնավիրուսի վարակին և պայքարում տնտեսության համար դրա հետևանքների դեմ, կառավարությունը պետք է աշխատի  ստաբիլ և վայելի քաղաքացիների լիարժեք  վստահությունը, իսկ անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին։ Այդ նկատառումներից ելնելով` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,– նված է Աբիլգազիևը ուղերձում։

Նա նշել է, որ կառավարությունը հաղթահարել է մակրոտնտեսական կայունության ապահովման և տնտեսության հետագա կայուն զարգացման համար հիմքերի ստեղծման հիմնական խնդիրները։

«Իմ աշխատանքը միշտ եղել է ազնիվ և բաց, փորձել եմ օգտակար լինել և համոզված եմ, որ ապագայում ևս հնարավորություն կունենամ գիտելիքներս և կուտակած փորձս կիրառել ի բարօրություն երկրի և հասարակության»,– գրված է արդեն նախկին վարչապետի ուղերձում։

Հիշեցնենք, որ նա վարչապետ էր ընտրվել 2018 թվականի ապրիլի 20–ին։