Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

Հայտնի զույգը որոշել է իրենց յուրահատուկ հումորով ազդարարել ուրախալի լուրը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ճանաչված երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Instagram–ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել ամուսնու մասնակցությամբ։ Տեսանյութում զույգը պարում է Միշա Գալուստյանի մարմնավորած ամենահայտնի կերպարներից մեկի՝ Ժորիկ Վարդանովի երկրորդ երգի ներքո։

«Ամառվա հիթը․ «Вай, мама, кто это?» (Վայ, մամա, ով է նա) երգի տեսահոլովակը YouTube -ում արդեն 5 միլիոն դիտում ունի»,- տեսանյութին կից գրել է Լևինան։

Ճանաչված զույգին հաջողվել է հետևորդներին ուրախացնել։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։

Հիշեցնենք, դեռ մայիսի 30-ին Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի իր էջում գրել էր, որ հունիսի 5–ին կլինի նոր տեսահոլովակ`«Սուպեր Ժորիկի» մատուցմամբ։ Նոր տեսահոլովակի անունն է «Զոլոտո»։
Մարտիրոսյանի գրառումը մեկնաբանել էր Միշա Գալուստյանը։

Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել

«Թու, խայտառակություն է, զարմանում եմ` ինչպես Սուպեր Ժորիկը չի ամաչում։ Ես երբեք նման տեսահոլովակ չէի նկարի։ Էլ չեմ հետևում ձեր էջին»,–կատակել էր Միշան։

Հիշեցնենք, որ Միշա Գալուստյանն իր հայտնի Ժորիկ Վարդանովի կերպարով առաջին տեսահոլովակը ներկայացրեց 2019 թվականի նոյեմբերին։

Երգը կոչվում էր «Хочу тибя любицца»: Տեսահոլովակը YouTube-ում ավելի քան 53 մլն դիտում ունի: