3 չվերթ կլինի. հայտնի է`որ ուղղություններով են թռիչքներ նախատեսված

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, թե առաջիկայում ինչ չվերթեր են նախատեսված, որոնցով մի քանի հարյուր հայեր կժամանեն Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը։

Մոտ 180 ՌԴ քաղաքացիներ Երևանից վերադարձել են հայրենիք

«Չվերթը կիրականացվի Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում Երևան 19:30): Իսկ հունիսի 18-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հունիսի 18-ին կիրականացվի ևս մեկ չվերթ` Մոսկվա-Երևան ուղղությամբ և Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում Երևան 21:40)»,–գրված է քաղավիացիայի Facebook սոցցանցի էջում։

Նշվում է նաև, որ պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է Հայաստան ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգնալ օդանավակայան։

Մեկ օրում 466 կազմակերպությունում ստուգում է իրականացվել

Ինչ վերաբերում է առաջիկայում կայանալիք այլ թռիչքներին, ապա քաղաքացիները դրանց մասին կարող են իմանալ հետևելով կոմիտեի ֆեյսբուքյան էջին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել` հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգից Երևան չարթերային չվերթով հայրենիք կվերադառնան Հայաստանի ավելի քան 200 քաղաքացիներ: