Եվս 124 քաղաքացի վերադառնում է Հայաստան

ՀՀ պարետատան որոշմամբ՝ Հայաստանի սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմ՝ ըստ իրենց բնակության հասցեների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Դոնի Ռոստովից ժամանող օդանավն ուղղութjուն է վերցրել դեպի Հայաստան:
Ինչպես հայտնում է Դենի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, այսօր՝ հունիսի 14-ին ժամը 17։19 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այդ չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։


Նշենք, որ չվերթը չարտերային է: Մեկ ավիատոմսի արժեքը՝ 13․700 ռուբլի։ Մինչև երկու տարեկան երեխաները հայրենիք են վերադառնում անվճար:
Հիշեցնենք, որ ՀՀ պարետատան որոշմամբ՝ Հայաստանի սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմ՝ ըստ իրենց բնակության հասցեների: