Ո՞րն է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկության պատճառը

Ծառուկյանի տան մոտ հավաքված լրագրողներին հասած տեղեկությոսւններով՝ խուզարկությունից հետո Գագիկ Ծառուկյանն ինքը դուրս կգա և կպատասխանի լրագրողների հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանն անցկացվող խուզարկություունը կապված է 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Այս մասին Ծառուկյանի տան բակից Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:

ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը. տեսանյութ

«Մենք ունեցել ենք Մարտունիում, ազգանունը չեմ հիշում, Վազգեն եմ հիշում անունը, մեծամասնականով առաջադրված թեկնածու: Իբր, այդ թեկնածուի հետ ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել, գումար է տվել, ինչ է արել: Այստեx խուզարկություն իրականացնողներն անգամ չկարողացան բացատրել, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ նույն պահին ԲՀԿ տարբեր անդամների ու համակիրների տներում ևս խուզարկություններ են ընթանում:

«Մենք պարզապես ուզում ենք՝ հանրությունն իմանա, որ այս իշխանությունն այլակարծություն չի հանդուրժում: Նույն ձեռագիրն է: Քաղաքական ուժին ընդամենը քաղաքական կարծիք հայտնելու համար անցնում են այսպիսի քաղաքական ռեպրեսիաների»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Ծառուկյանի փաստաբանական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն

Պատգամավորը նաև հայտարարեց, որ ինքն արդեն տեղի ունեցածի մասին հայտնել է Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին ու միջազգային կառույցներին:
Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակիցները վստահեցրին, որ ձերբակալություններով իրենց վախեցնել հնարավոր չէ և, որ իրենք պատրաստ են ձերբակալվել:

«Սա քաղաքական հետապնդում է, որի միջոցով, միանշանակ, մեզ չի լինի լռեցնել: Թող ոչ մեկի մտքով դա չանցնի»,- հավելեց պատգամավոր Արմեն Աբովյանը:

Գագիկ Ծառուկյանի կուսակիցները մեկնաբանում են իրենց առաջնորդի մասին հրապարակումները

ԲՀԿ-ականների խոսքով՝ խուզարկություն իրականացնում է ՀՀ ԱԱԾ-ն: Զոհրաբյանի դիտարկմամբ՝ առանձնատան տարածքում մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ կան, որոնց «բարիկադների միջով» իրենց հաջողվել է անցնել որպես պատգամավորներ»:

Նշենք, որ ըստ Ծառուկյանի տան մոտ հավաքված լրագրողներին հասած տեղեկությոսւնների՝ խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը դորս կգա՝ պատասխանելու լրագրողների հարցերին:

Ինչ է քննարկել ԲՀԿ–ն խմբակցության նիստի ժամանակ. մանրամասներ

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են շտապել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը և այլք: