«Նրա մոտ ամեն ինչ կարգին է»․ Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ արտիստն արդեն տանն է

Ավելի վաղ Սողոմոնյանն ասել էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից, այժմ նա տանն է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտիստի ընկեր Արթուր Սողոմոնյանին։

«Թույլ չտվեցին ասել ճշմարտությունը»․ Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել է պատմել ամեն ինչ

Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի մոտ ամեն ինչ կարգին է։

«Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել, նա տանն է, նրա մոտ ամեն ինչ կարգին է»,- ասել է Սողոմոնյանը։

Ավելի վաղ Սողոմոնյանն գործակալությանը հայտնել էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում։

Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին, երբ նա բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։

Ջիգարխանյանին արդեն դու՞րս են գրել հիվանդանոցից․ արտիստի ընկերը խոսել է նրա վիճակի մասին

Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։

Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։ Արտիստի մասին այսօր հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել են 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։ 1996 թվականից Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն է։

«Նրա պահվածքը զզվեցրել է». Արմեն Ջիգարխանյանի որդին քննադատել է հոր նախկին կնոջը