Մոսկվայի մարզում օծել են ռուսական բանակի գլխավոր տաճարը

Քրիստոսի Ծննդյան Պատրիարքական տաճարն ու ռազմական թանգարանը կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Դրանք գտնվում են Մոսկվայի մարզի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի Քրիստոսի Ծննդյան Պատրիարքական տաճարի օծման արարողությունը տեղի ունեցավ այսօր Մոսկվայի մարզի Կուբինկայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Օծման արարողությունն անցկացրել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Լիոնում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը. դեսպանությունն արձագանքել է

Քրիստոսի Ծննդյան Պատրիարքական տաճարն ու ռազմական թանգարանը կառուցվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակին կապակցությամբ Մոսկվայի մարզի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգում։ Բացման պաշտոնական արարողությունը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Համաճարակաբանական անվտանգության կանոններից ելներով՝ բացման մասնակիցների թիվը սահամանափակվել է։ Օծման արարողությանը մասնակցել են Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նրա տեղակալներն ու աշխարհիկ խանության այլ ներկայացուցիչներ։

Պատերազմ արձանների դեմ. ԱՄՆ–ում և Եվրոպայում քանդում և պղծում են պատմական ժառանգությունը