«Մենք այդ ցուցանիշով առաջինն ենք»․ Պուտինը՝ նոր սպառազինության մշակումների մասին

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այսօր Ռուսաստանի ունեցած զենքի տեսակները ապագայում կունենան նաև առաջատար այլ տերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ռուսաստանն առաջատար է նոր տեսակի զենքի մշակման հարցում, դա վերաբերում է նաև հիպերձայնային զենքին։ Տեղեկությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է հարցազրույցում, որի մի մասը ցուցադրվել է «Վեստի նեդելի» հաղորդման եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

«Մենք ոչ միայն արդիականացնում ենք մեր ունեցած ավանդական զնեքի ներուժը, այլև նոր համալիրներ ենք ներդնում։ Այս իմաստով կարելի է վստահ ասել, որ այդ ցուցանիշով մենք աշխարհում առաջատար ենք»,- ասել է Պուտիննը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այսօր Ռուսաստանի ունեցած զենքի տեսակները ապագայում կունենան նաև առաջատար այլ տերությունները։

«Միշտ ասում եմ, հիմա էլ կարող եմ կրկնել, որ աշխարհի առաջատար տերություններն անկասկած ապագայում ունենալու են այն զենքը, որը հիմա ունի Ռուսաստանը, ես նկատի ունեմ գերձայնային զենքը»,- ավելացրել է Պուտինը։

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ 2018 թվականից «ոչ մի երկրում նման զենք չի հայտնվել»։

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը