Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հատել է 7,8 միլիոնի սահմանը

Կորոնավիորւսային վարակի տարածման տեմպերն աշխարհում նախկինի պես բարձր են։ COVID-19-ի տարածման ցուցանիշով եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան ու Ռուսաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Աշխարհոմ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7, 8 միլիոնի։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։

Ղազախստանի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Հունիսի 14-ի դրությամբ` COVID-19 հայտնաբերվել է 7 872 684 մարդու մոտ, մահվան ելքերի թիվը 432 475է։ Վարակի տարածման ցուցանիշներով առաջատար են մնում ԱՄՆ-ն, Բրազիլիան և Ռուսաստանը:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 2 142 224 մարդու մոտ, մահացել է 117 527-ը։

Բրազիլիայում 850 796 վարակված կա՝ 42 791 մահվան ելքով, Ռուսաստանում COVID-19 հաստատվել է 520 129 մարդու մոտ, մահացել են 6 829-ը։

Տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը։

Արսեն Թորոսյանը գտել է անպատասխանատու քաղաքացիներին «պատժելու» ձևը

Հայաստանը 51-րդ տեղում է, վարակվածների թիվը հասել է 16 004-ի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Հայաստանում կորոնավիրուսից հինգ մահացածներից երեքը կանայք են