ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հնդիկ դերասան, պարող ու հաղորդավար Սուշանտ Սինգխ Ռաջպուտն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է NDTV հնդկական հեռուստաալիքը։ 34-ամյա դերասանի դին հայտնաբերվել է Մումբայի իր տանը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Ռաջպուտը հայտնի է դարձել 2009 թվականին Zee TV հեռուստաալիքի «Սուրբ կապեր» սերիալի նկարահանումներից հետո։ 2013 թվականին նա սկսել է նկարահանվել Բոլիվուում, Filmfare Awards մրցանակի անվանակիր է եղել։ Դերասանի վերջին ֆիլմը Հնդկաստանում նկարահանված «Դրայվն» է։
Բազում հնդիկ դերասաններ, նաև՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն են հայտնել դերասանի մահվան առիթով։