Համացանցում են հայտնվել Ծառուկյանին վերագրվող հանցագործությունների մասին տեղեկություններ

Ըստ հրապարակումների՝ խոսքը մի քանի հարյուր միլիոնների ընտրակաշառքի կամ մի քանի հարյուր միլիարդների հասնող ապօրինի եկամուտի մասին է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱԱԾ-ն շարունակում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը, բայց մինչ այս պահն այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել: Համացանցում տարբեր արտահոսքեր են հայտնվում առ այն, թե ինչ ապօրինի գործողությունների հետ կարող է կապված լինել ԱԱԾ ձեռնարկած միջոցառումը:

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության տնօրենին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Այսպես՝ Facebook-ի օգտատեր Ռեգինա Պռազյանն իր էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքին վերաբերող մի փաստաթուղթ՝ գրելով. «Քաշեք քանի տաք է: Մի ընտրակաշառքի պատմություն շարքից»:

Փաստաթղթում ցուցակով ներկայացված է, թե մարզի որ համայնքը ընտրությունների համար որքան գումար է ստացել ԲՀԿ-ից:

ԱԱԾ-ն խուզարկում է Գագիկ Ծառուկյանի առանձնատունը. տեսանյութ

Ըստ հրապարակված ցուցակի՝ մեկ ձայնի դիմաց վճարվել է 10 000 դրամ, 17 194 քվեի դիմաց՝ 171 940 000 դրամ: Իսկ մարզային գրասենյակն ընդհանուր առմամբ ԲՀԿ-ից ստացել է 281 մլն դրամ գումար:

Թե որքանով է հրապարակված ցուցակը իրական, հայտնի չէ, քանի որ այն որևէ կնիք կամ ստորագրություն չի պարունակում: Բայց այն արդեն տարածվել է նաև իշխանության ներկայացուցիների, մասնավորապես՝ առողջապահության նախարար Արսեն Թորսայանի Facebook-յան էջում:

Միաժամանակ մամուլում տեղեկություն է տարածվել, որ ՀՀ-ում այս պահին քննվող քրեական գործերից մեկով պարզվել է` Ծառուկյանը ապօրինի խաղատուն է գործարկել, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30 մլրդ ՀՀ դրամի վնաս։

Նշենք, որ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ ԱԱԾ խուզարկությունը կապված է 2016թ-ի համապետական ընտրությունների հետ, որոնց ժամանակ Մարտունիում Վազգեն անունով մեկը, որին ԲՀԿ-ն առաջադրել է մեծամասնական ընտրակարգով, իբր, ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել, գումար է տվել ընտրողներին:

Ո՞րն է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկության պատճառը

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են շտապել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Միքայել Մելքումյանը, Գևորգ Պետրոսյանը և այլք: Ծառուկյանի տան մոտ հավաքված կուսակցականները հայտնում են նաև, որ առավոտից խուղզարկություններ են ընթանում ԲՀԿ-ի Գեղարքունիքի մարզային կառույցներում ու կուսակցության անդամների տներում: