Ղազախստանի վարչապետը ինքնամեկուսացել է. նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ վարչապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքը բացասական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը ինքնամեկուսացման մեջ է գտնվում այն պահից, երբ պարզվեց, որ առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Զարիա Նուրլանովան։

Նա հայտնել է, որ վարչապետը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է։

«Քանի որ Ելժան Բիրտանովի COVID-19-ի թեստը դրական էր, վարչապետը թեստավորում է անցել, պատասխանը բացասական է։ Կառավարության ղեկավար Ասկար Մամինն այս պահին ինքնամեկուսացված է, սակայն շարունակում է աշխատել տեսակապի միջոցով», - գրել է Նուլանովան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով

Նրա խոսքով՝ հունիսի 12-ին վարչապետն աշխատանքային այցով եղել է հանրապետության մարզերից մեկում։ Առողջապահության նախարարը ուղեկցել է նրան։ Նուրլանովան ավելացրել է, որ Մամինն աշխատանքային այցի ժամանակ պաշտպանիչ դիմակով է եղել։

Այսօր Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը Facebook-ում հայտնել էր, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Նրան ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել։