Այսօր առավոտյան ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը խուզարկություն անցկացվեց։ Հետո նա գնաց ԱԱԾ՝հարցաքննության։ Արդեն մի քանի ժամ է՝ Ծառուկյանի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում ԱԱԾ շենքի դիմաց։ ԲՀԿ առաջնորդի կուսակից ընկերներն ու պատգամավորները նստացույց սկսեցին Խանջյան փողոցում, բայց ոստիկանները նրանց արագ ցրեցին։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ցուցարարներին նստեցնում էին մեքենաներն ու տանում։
Թե ինչ էր տեղի ունենում ԱԱԾ շենքի դիմաց՝ դիտեք Sputnik Արմենիայի բացառիկ լուսանկարներում։