Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում հրդեհ է բռնկվել. լուսանկարներ

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք: Դեպքի վայրում է գտնվել նաև նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արսեն Թորոսյանն իր անձնական մեքենայով 10-ամյա երեխայի է հարվածել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 12:44-ին:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շենգավիթի կրակոցների հետքերով. սպանության մեջ կասկածվող տղամարդուն կալանավորել են

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին։ Դեպքի վայրում է գտնվել նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

 

Արագածոտնի մարզում մեքենան ձորակն է ընկել. 32-ամյա վարորդին բուժկենտրոն են տեղափոխել