ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ստավրոպոլի Երկրամասում փոթորիկ է գրանցվել։ Քամու ուժգնությունը հասել է 23մ/վ–ի։ Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով` քամին պոկել է էլեկտրական հոսանքի լարերը և բեռնատարներ շրջել։
«Սիարա» կամ «Սաբինա». եվրոպական փոթորկի սարսափելի հետևանքները
Եղանակի պատճառով ավտովթար է տեղի ունեցել «Կովկաս» պետական ավտոճանապարհին, Մինվոդիից 40 կմ հեռավորության վրա։ Փոթորիկը 11 մեքենա է շրջել։
Որոշ բնակավայրեր, ինչպես նաև Միներալնիե Վոդիի և Գրաժդանսկոյե գյուղի տները զրկվել են էլեկտրականությունից։ Փոթորիկն ուղեկցվել է տեղատարափ անձրևով։ Տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի դիմապակու խոզանակները չեն հասցնում մաքրել անձրևաջուրը։