«Ռոման» Մխիթարյանի փոխարեն Կլյուվերտին կուղարկի «Արսենալ»

Հավանական գործարքով զբաղվում է գործակալ Մինո Ռայոլան, որը հանդես է գալիս որպես երկու ֆուտբոլիստների գործակալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հնարավոր է` իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Լոնդոնի «Արսենալից» գնի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը` «Արսենալ» ուղարկելով կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին։

Ավելի հզոր, քան Բրյուս Լին. հայ մարզիկի ռեկորդը ցնցել է Լոնդոնին

Հավանական գործարքով զբաղվում է գործակալ Մինո Ռայոլան, որը հանդես է գալիս որպես երկու ֆուտբոլիստների գործակալ։ Ենթադրվում է, որ իտալական ակումբը 12-14 միլիոն եվրո կվճարի Մխիթարյանի համար, իսկ «Արսենալը» պատրաստ է Կլյուվերտին ձեռք բերել 35-40 միլիոնով։

«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ հանդիսացող Մխիթարյանը վարձակալության իրավունքով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում։ Անգլիական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը սպառվում է 2021թ․-ի վերջին։ Իտալական Ա սերիայի այս խաղաշրջանում Մխիթարյանը 13 խաղ է անցկացրել՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նոր Խորենի սպասումով. ժամանակն է, որ նա սկսի գրել սեփական կենսագրության նոր գլուխը