ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Աֆրիկյան արմատներով հայտնի շոուվուման և պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասն Instagram-ի իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել մոր հետ։
Լուսանկարում ապագա մայրիկը գրկել է իր մորը: Երկուսն էլ ժպտում են:
«Մամաներով»,-լուսանկարին կից գրել է Սիրուն Մինասը:
Հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել լուսանկարի մեկնաբանությունների բաժնում:
«Գեղեցկուհիներով, ձեր մայրիկն էլ է գեղեցկուհի, ինչպես ասում են, պտուղը ծառից հեռու չի ընկնում, հիասքանչ լուսանկար է»,-գրել են նրանք:
Ավելի վաղ գեղեցկուհին ամուսնու հետ էր լուսանկար հրապարակել:
Սիրուն Մինասի հայրը հայ է, ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մայրը՝ նիգերիացի։ Հենց այդ խառնուրդի շնորհիվ է, որ աղջիկն այսքան էկզոտիկ ու չափազանց գրավիչ արտաքին ունի։
Նա շատ քաղցրիկն է. Քիմ Քարդաշյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել
Բժշկուհին աչքի է ընկնում նաև հումորի զգացումով։ Նա հայտնի է դարձել Stand Up շոուի ելույթների շնորհիվ, մասնակցել է Woman’s Club հումորային ծրագրին։ Ի դեպ, նրա ամուսինը՝ Ռաֆայել Վարդանյանը, նույնպես բժիշկ է։
«Չեմ ուզում` ամառ չունենանք». Սիրուշոյի գրառմանն արձագանքել են աշխարհի տարբեր ծայրերից