ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Հունիսի 12-ին Մոսկվայի ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Լյուսինովսկայա փողոցում ծեծել են Մոսկվայում Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին: Տեղեկությունը հայտնում է РЕН ТВ հեռուստաընկերությունը:
«Կոնդախչյանը պատմել է, որ մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտակայքում վիճել է անծանոթ երիտասարդի հետ, որը աղջկա հետ է եղել: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի»,- հայտնում է հեռուստաընկերությունը:
Տեսախցիկների ձայնագրությունները զննելուց հետո իրավապահները պարզել են, որ վիճաբանության ընթացքում երիտասարդը հարվածել է փոխհյուպատոսի գլխին և փախել։
Կոնդախչյանը դեպքից հետո ոստիկանություն է դիմել: Երիտասարդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նշենք, որ Տիգրան Կոնդախչյանը Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության համակարգում է աշխատում 2014 թվականից, իսկ 2016 թվականի հուլիսից աշխատանքի է անցել Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատանը:
Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև