«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն կդառնա

Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն` աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Պլանավորվում է մոտ 140 մահճակալային ֆոնդ, որից 40-ը` վերակենդանացման բաժանմունքում։ Կենտրոնում բուժական աշխատանքներն իրականացնելու են համալսարանական բուժաշխատողները»,– Facebook-ի իր էջում գրել է նա։

Նախնական քննարկված ժամանակացույցի համաձայն` աշխատանքները կավարտվեն 1,5-2 ամսվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 723-ով և հասել 16003–ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 6081 մարդ (+442), մահացել են 264-ը (+6)։

«Մեր գործերը լավ չեն, նոր ռեկորդ ենք ունեցել». Նիկոլ Փաշինյան