«Կրակի կտոր ես»․ Վրաստանի սեքս–խորհրդանիշ Շորենան ցուցադրել է քարդաշյանական կազմվածքը

Instagram-ի հետևորդներին հիացրել է Շորենա Բեգաշվիլիի լուսանկարը, որում նա շատ նման է Քիմ Քարդաշյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ Հայտնի դերասանուհի և մոդել, Վրաստանի սեքս–խորհրդանիշ Շորենա Բեգաշվիլիին հեշտությամբ կարելի է շփոթել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի հետ։ Համենայն դեպս այդպիսի եզրակացության կարելի է գալ Instagram-ում հրապարակված նրա վերջին լուսանկարներից։

Նա մարմինն ընդգծող զգեստ է հագել ու լուսանկարվել Բաթումում։

«Դու կրակի կտոր ես, Շորե»,- գրել է tomasom09 օգտատերը։

«Ամենաչքնաղը»,-գրել է levani7940-ը։

Մեկ այլ հրապարակում էլ մոտ 8 հազար «սրտիկի» է արժանացել։ «Սուպեր, աննման»,-գրել են հետևորդները։ Իսկ վերջին լուսանկարում Շորենան Քիմ Քարդաշյանին նման է ոչ միայն կազմվածքով, այլ նաև դիմագծերով։

37-ամյա դերասանուհին իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երևում։ Նրա երիտասարդության և գեղեցկության գաղտնիքը առողջ սնունդն է, ֆիտնեսը և մաշկի խնամքը։

Երբ սեքս չկար, կամ ինչպես էին կանայք գայթակղում 60-ականներին. լուսանկարներ

Բեգաշվիլին հայ հանրությանը հայտնի է նաև «Poker.am» ֆիլմով, որտեղ ներկայացել է էպիզոդիկ դերում։

Նա շատ քաղցրիկն է. Քիմ Քարդաշյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել