«Չեմ ուզում` ամառ չունենանք». Սիրուշոյի գրառմանն արձագանքել են աշխարհի տարբեր ծայրերից

Ճանաչված երգչուհու գրառման մեկնաբանություններում մարդիկ պատմել են, թե ինչպես է իրենց երկրում անցնում ամառը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում և արտերկրում ապրող իր հետևորդներին հարցրել, թե ինչպես են նրանք անցկացնում ամառը:

«Դուք առհասարակ հաճույք ստանո՞ւմ եք ամռանից: Չեմ ուզում` ամառ չունենանք»,-գրել է երգչուհին:

Սիրուշոյի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել՝ պատմելով իրենց կարանտինային առօրյայի մասին:

«Եթե մի օր հայտնվի մեկը, ով որոշի փչացնել ելույթներս, թող միշտ հիշի...». Սիրուշո

Սիրուշոն խոստովանել է` որտեղ է գրում իր երգերը. նա նոր լուսանկարներ է հրապարակել

«ԱՄՆ-ում կարծես վերադառնում ենք նորմալ կյանքին», «Գերմանիան վերադառնում է կյանքի նախորդ ռիթմին», «Իտալիայում այժմ իրավիճակը ավելի լավ է, քան նախկինում էր», «Կանադայում ամեն ինչ անցնում է»,- գրել են նրանք:

Սիրուշոն հարսի զգեստ է հագել ու սեր խոստովանել ամուսնուն. լուսանկարներ

Ավելի վաղ Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ լուսանկարներ էր հրապարակել և ցուցադրել, թե ինչպես է անցնում իրենց առօրյան:

Սիրուշոն նոր տեսանյութ է հրապարակել, որը «բարդացրել» է տղամարդկանց կյանքը