Արսեն Թորոսյանն իր անձնական մեքենայով 10-ամյա երեխայի է հարվածել

Министр здравоохранения Арсен Торосян перед началом Концерта благодарности Нарека Ахназаряна медикам и персоналу гостиницы, где музыкант провел двухнедельную изоляцию (21 апреля 2020). Еревaн
ՀՀ առողջապահության նախարարը երեխային տեղափոխել է հիվանդանոց։Դեպքի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը` նյութեր նախապատրաստելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ ՃՏՊ է գրանցվել Երևանում։

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն»,– Faecook-ի իր էջում գրել է նա։

Երևանում քաղաքացուն վրաերթի են ենթարկել, ապա հարվածել գլխին և հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Դեպքի մասին անմիջապես հայտնել են ոստիկանությանը` նյութեր նախապատրաստելու համար։

Երևանում 13-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել