Որն է կորոնավիրուսից ամենապաշտպանված արյան խումբը. բժիշկները նոր բացահայտում են արել

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել 750 հազար բուժառուների մասնակցությամբ, որոնցից 10 հազարի մոտ կորոնավիրուս է հաստատված եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ մյուսներից ավելի քիչ են հակված կորոնավիրուսով վարակվելու։ Այդ մասին հաղորդվում է գենոմի վերծանման ծառայության 23andMe կայքը։

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել. նոր տվյալներ

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել 750 հազար բուժառուների մասնակցությամբ, որոնցից 10 հազարի մոտ կորոնավիրուս է հաստատված եղել։ Ըստ այդ հետազոտությունների, որոնք հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, քաշը և տարիքը, արյան առաջին կարգ ունեցող մարդիկ 9-18 տոկոսով ավելի քիչ են վարակվում, քան մյուսները։

Արյան երրորդ և չորրորդ խումբ ունեցող մարդկանց 1,5 տոկոսն է վարակված եղել։ Երկրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ այդ թիվը կազմել է 1,4 տոկոս, իսկ առաջին խմբի արյան դեպքում՝ 1,3 տոկոս։

Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։