Սիմֆերոպոլի օդանավակայանում Այվազովսկու դիմանկարով կտավ կտեղադրեն

Կտավի աշխատանքները կավարտվեն մոտակա օրերին, այնուհետև այն ինքնաթիռով կհասցնեն Սիմֆերոպոլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատկերով 20 քմ մակերեսով կտավը կտեղադրվի Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ավիացիոն հանգույցին։

Այվազովսկու կտավը ռեկորդային գնով է վաճառվել

Նշվում է, որ հայտնի նկարչին նվիրված կտավի ստեղծմամբ զբաղվում են «Տավրիդա» արվեստի կենտրոնը և գրաֆիտիի վարպետները։

«Պատրաստ լինելուց հետո 20 քմ մակերեսով կտավը նվիրելու են «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանին»,-նշվում է հաղորագրության մեջ։

Նկարը բաղկացած կլինի տասը վահանակներից, որոնք մեկ ամբողջական կտավ են կազմում․ Այվազովսկու պատկերը՝ փոթորկոտ ծովի ֆոնին։ Պատկերը կտավի վրա անցկացվում է մի քանի տեսակի ներկերի օգտագործմամբ և հատուկ տեխնիկայով։

Կտավի աշխատանքները կավարտվեն մոտակա օրերին, այնուհետև այն ինքնաթիռով կհասցնեն Սիմֆերոպոլ։ Արտ-օբյեկտը տեղակայվելու է օդանավակայանի երկրորդ հարկում, որտեղից այն լավ կերևա ժամանող հյուրերին։