Քոբի Բրայանտը հետմահու «Էմմի» հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել

Կոբին «Էմմի» հեղինակավոր մրցանակին արժանացել է Լոս Անջելեսի զարգացման գործում ներդրման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին պաշտպան Քոբի Բրայանտը հետմահու «Էմմի» հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի Twitter-ի էջը։

«Հեռուստատեսության ակադեմիան ուրախ է տեղեկացնել, որ բասկետբոլի լեգենդ և բարերար Քոբի Բրայանտը Լոս Անջելեսի նահանգապետների Էմմիի 72-րդ մրցանակ ստացողն է»,–ասված է հայտարարության մեջ:

Հայ օդաչուն է մեղավո՞ր. Քոբի Բրայանտի այրին դատարան հայց է ներկայացրել

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին։ Կոբին դրան արժանացել է Լոս Անջելեսի զարգացման գործում ներդրման համար։

Հիշեցնենք, NBA լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը մահացել է հունվարի 26–ին ուղղաթիռի վթարի պատճառով: Դեպքը տեղի էր ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը` Ջաննան։ Նրանք  մեկնում էին պատանեկան բասկետբոլային հանդիպման։ Ինը ուղևորներից ոչ մեկը ողջ չէր մնացել։

Քոբի Բրայանտը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

«Մենք քեզ կկարոտենք». Մխիթարյանը գրառում է արել Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկարի» լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Հավելենք, որ «Էմմի» մրցանակաբաշխությունն ԱՄՆ-ում գլխավոր մրցանակն է հեռուստատեսության ոլորտում, յուրանքաչյուր տարի այն հանձնում է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան։