Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը ՌԴ ղեկավարությանը հղած ուղերձում ասել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արտացոլված են միջազգային հարթակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

«Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ամրապնդվում և ընդլայնվում է համագործակցությունը հայ-ռուսական փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներում»,–Պուտինին ուղղված ուղերձում ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ հույս ունի` մոտ ապագայում երկու երկրները կկարողանան հաղթահարել աննախադեպ գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված ժամանակավոր դժվարությունները, և հնարավոր կլինի վերականգնել ավանդական սերտ շփումները:

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Իսկ Միշուստինին ուղղված ուղերձում շնորհավորելով տոնի կապակցությամբ, Փաշինյանն ասել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արտացոլված են միջազգային հարթակներում և հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում կառուցողական և փոխշահավետ ռազմավարական գործընկերության մեջ:

«Գոհունակությամբ կարելի է արձանագրել մեր երկրների միջև հետևողականորեն ամրապնդվող փոխգործակցությունը՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,–ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակին նվիրված զորահանդեսին։

Փաշինյանը կմեկնի Մոսկվա