Ոմանց նկատմամբ շատ շուտով պետք է այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտակարգ դրության ռեժիմի ընթացքում ոստիկանության գործողություններին՝ հայտարարելով, որ ոստիկանությունը պետք է գործի դուխով, իսկ բեսպրիդելի մթնոլորտ տարածողները պեք է մտնեն ծակերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ոստիկանությունը Հայաստանի հանրապետությունում չպիտի վախենա գործել: Այսօր ԱԺ-ի հատուկ նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար քաղաքացիներին բերման ենթարկելու մասին պատգամավորների հարցերին: 

Հիշեցնենք, որ հունիսի 5–ին Facebook-յան օգտատեր Մանուել Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ Երևանի այգիներից մեկում ոստիկաններն ուժ են կիրառել դիմակ չունեցող քաղաքացու նկատմամբ։

Ոստիկանությունը բերման ենթարկեց Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին և այլ ակտիվիստների

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

«Տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա: Ո՛չ, կանոններն ու օրենքները խախտողները և հանցագործները պետք է պատերի տակով ման գան: Ոստիկանությունn ինչ անի, տպավորություն է, որ այս երկրի թիվ մեկ թշնամին է: Ո՛չ, բեսպրիդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին: Ոստիկանությունը պետք է գործի դուխով, ոստիկանությունը պետք է գործի իր իրավասությունների սահմաններում, գործի վստահ, բայց նաև՝ օրինական: Եվ այդ բեսպրիդելի մթնոլորտ տարածողները պեք է մտնեն ծակերը»,- ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, վարչապետը խոստացավ, որ ապօրինություն թույլ տվող ոստիկանները պատասխանատվություն կկրեն, բայց դա չի նշանակում, որ դիմակ կրելու պահանջ ներկայացնող ոստիկանի հետ պետք է լեզվակռիվ տան:

Ես կարծում եմ, որ այս վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ, և ոմանց նկատմամբ պետք է շատ շուտով այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես»,- ասաց նա:

Ոստիկանների կողմից Մելիքյանին և մյուսներին բերման ենթարկելու հիմքերն իրավաչափ չեն. Մելոյան

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշում ընդունեց 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը, ժամը 17:00-ն երկարացնելու մասին:

Այսօր առավոտյան Ռուբեն Մելիքյանը մի քանի այլ իրավապաշտպանների հետ ԱԺ–ի դիմաց պահանջում էր իշխանությւոններից վերադարձնել հավաքներ և ցույցեր անելու իրավունքը, որոնք Արտակարգ դրության պայմաններում արգելված են։ Ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել։