Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել. նոր տվյալներ

Աշխարհում կորոնավիրուսաի տարածման տեմպը շարունակում է բարձր մնալ։ COVID-19-ի տարածման ցուցանիշով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանը։ Հայաստանը 51–րդ հորիզոնականում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Աշխարհոմ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7 597 347-ի։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։

Հունիսի 12-ի դրությամբ` COVID-19 հայտնաբերվել է 7 597 347 մարդու մոտ, մահվան ելքերի թիվը 423 846 է։

Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը

Վարակի տարածման ցուցանիշներով առաջատար են մնում ԱՄՆ-ը, Բրազիլիան և Ռուսաստանը։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս է ախտորոշվել 2 089 701 մարդու։ Մահացել է 116 034 վարակակիր։

Բրազիլիայում 805 649 վարակված է եղել, 41 058 մահվան ելքով։

Ռուսաստանում COVID-19 հաստատվել է 502 436 մարդու մոտ, մահացել են 6532-ը։

Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Պերուն, Գերմանիան, Իրանը։

Հայաստանը՝ վարակման 14 669 դեպքով (հունիսի 11–ի տվյալներ), 51-րդ հորիզոնականում է։

Կոպիրկինը պատմել է, թե ինչպես են Հայաստանն ու ՌԴ-ն համատեղ պայքարում կորոնավիրուսի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։