ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունը պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնում. ինչու

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը բացատրեց, թե ինչու է զինված ուժերի ղեկավարությունը պարբերաբար կորոնավիրուսի թեստ հանձնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը հակահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դավիթ Տոնոյանի վերջին թեստի պատասխանը հայտնի է

«Քանի որ խոսքն անձնակազմի հետ աշխատելու մասին է, անցանկալի սցենարները բացառելու համար, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կորոնավիրուսի թեստ հանձնել, ինչը և արվում է», - ասաց Ստեփանյանը:

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը հաղորդել էր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մոսկվա ուղեկցող Պաշտպանության նախարարության պատվիրակությունը 3-4 օրը մեկ կորոնավիրուսի թեստ է հանձնում։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը բացատրեց, որ թեստավորման այդ հաճախականությունը որևէ կերպ կապված չէ Մոսկվա մեկնելու հետ:

Ըստ նրա, դեռ պարզ չէ, թե ՊՆ–ից ով է ուղեկցելու վարչապետին։

Փաշինյանը հանձնարարեց բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին

Ավելի վաղհայտնել էինք, որ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակությունը հունիսի 24-ին  Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:

Շքերթը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով: Հայաստանից շքերթին կմասնակցի 75 հոգուց բաղկացած մեկ շարասյուն: