«Դուք հիրավի կարող եք հպարտանալ...». Գրիգորյանի շնորհավորանքը Պատրուշևին

ՀՀ-ում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոներից մեկն է՝ Ռուսաստանի օրը։ Այդ առիթով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել ռուսաստանցի գործընկերոջը՝ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ 

«Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: Դուք հիրավի կարող եք հպարտանալ Ռուսաստանի կողմից իր դինամիկ զարգացման բոլոր ուղղություններով ձեռք բերված հաջողություններով և առաջընթացով»,– նշված է ԱԽՔ հեռագրում։

Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը, երկու երկրների միջև բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Նա համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ երկու բարեկամ պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով և ի նպաստ ժողովուրդների բարօրության:

«Այս տոնական օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, քաջ առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի»,- եզրափակել է շնորհավորանքը Արմեն Գրիգորյանը։

Նա բոլոր ռուսաստանցիներին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։

Նշենք, որ այսօր Ռուսաստանի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև հետևողականորեն ամրապնդվող փոխգործակցությունը՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում։

Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պարզեցնող օրենքը. ի՞նչ է փոխվել