Սերբիան մեկ միլիոն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան

Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնությունը տեղ կհասնի երկու օդանավով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Սերբիան ևս օգնության ձեռք է մեկնում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում մի քանի օրից Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին։

ՀՀ իշխանությունն օգնություն կխնդրի՞ միջազգային հանրությունից. Փաշինյանի պատասխանը

Արմեն Սարգսյանը ջերմ բարեկամական հարաբերություններ ունի սերբ գործընկերոջ հետ։ Նախագահ Վուչիչը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին:

Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

«Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել իր սերբ ընկերոջը՝ նախագահ Վուչիչին և հանձին նրա՝ բարեկամ սերբ ժողովրդին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ շարունակական ջերմ վերաբերմունքի համար:

Հիշեցնենք՝ վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան կժամանեն 10 բժիշկ։

Վրաստանը կրկին Հայաստանին օգնություն է առաջարկել COVID-19–ի դեմ պայքարում

Եկող շաբաթ բժիշկների խումբ կժամանի նաև Լիտվայից։ Ռուսաստանից նույնպես 50 բժիշկ Հայաստան գալու ցանկություն է հայտնել, նրանք կմիանան հայ գործընկերներին մի քանի շաբաթից։ Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ բանակցությունների մեջ են` արտակարգ իրավիճակների համար ստեղծված թիմերի այցելության առնչությամբ։ Նման թիմերը հավանաբար կլինեն Լեհաստանից կամ Իսրայելից, որոնք հիմա տարբեր երկրներում օգնում են իրենց գործընկերմներին և մեծ փորձ ունեն։

Երեկ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել էր, որ Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան։ Գախարիայի խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքն իսկ տրվել է առողջապահության նախարարությանը:

Լիտվան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար