Մելանյա Թրամփը «ստիպել է» վերանայել ամուսնական պայմանագիրը

Մելանյային հաջողվել է հասնել իրեն հարմար պայմանների ընդունման, մասնավորապես, նա հոգ է տարել, որ Բերոնն ընտանեկան բիզնեսից չհեռացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տուն է տեղափոխվել Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց միայն 4.5 ամիս անց, քանի որ սպասում էր ամուսնական պայմանագրի պայմանների վերանայմանը: Տեղեկությունը հայտնում է Washington Post–ը` հղում անելով պարբերականի աշխատակցուհի Մերի Ջորդանի գրքին։

Մելանյա Թրամփը մրցանակ է հանձնել Լյուսի Քոչարյանին

Նրա՝ «Գործարքի արվեստը. Մելանյա Թրամփի գաղտնի պատմությունը» գրքից հետևում է, որ 2017 թվականին ԱՄՆ նախագահի տիկինը որոշել էր մնալ Նյու Յորքում, երբ Թրամփը Սպիտակ տուն էր մեկնել։ Այն ժամանակ ասում էին, որ Մելանյա Թրամփի որոշումը կապված է նրանց 10-ամյա որդու` Բերոնի ուսումնառության հետ և ԱՄՆ առաջին տիկինը պետք է մնա Նյու Յորքում մինչև ուսումնական տարվա վերջ։ Սակայն, ինչպես գրում է Washington Post–ը, իրականում տեղափոխումը ձգձգվում էր Մելանյայի՝ ամուսնու հետ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մտադրության պատճառով։ Առաջին տիկինն իր ծրագրերը պարզաբանել է «Բերոնի մասին հոգատարությամբ»։

Ինչպես գրում է պարբերականը` Մելանյային հաջողվել է հասնել իրեն հարմար պայմանների ընդունման, մասնավորապես, նա ամեն ինչ արել է, որ Բերոնն ընտանեկան ժառանգությունից անմասն չմնա։

Մոլորակի ամենացնցող առաջին տիկինը 50 տարեկան է. Մելանյա Թրամփի վառ լուսանկարները

«Նա ուզում էր գրավոր երաշխիք ստանալ, որ ժառանգությունը բաժանելիս Բերոնը ևս ունենա հավասար բաժին, ինչպես Թրամփի երեք ավագ երեխաները»,– գրում է Ջորդանը։

Նշվում է, որ «ոչ այդքան շռայլ» պայմաններով պայմանագրի վերանայման վրա ազդել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում շրջանառվող այն տեղեկությունները, որ, իբր, ամուսինն իրեն դավաճանում է։

Անցած տարի հայտնում էին նաև, որ Թրամփն ու կինը առանձին են ապրում. ըստ որոշ լուրերի՝ Մելանյա Թրամփը քնում է Սպիտակ տան երրորդ հարկում, այն դեպքում, երբ նախագահ Դոնալդ Թրամփի ննջասենյակը մեկ հարկ ներքև է։

Կարմրազգեստ տիկինը․ Մելանյա Թրամփի և Ջասթին Թրյուդոյի «ռոմանտիկ» լուսանկարը սենսացիա է առաջացրել