ԵՐԵՎԱՆ 12 հունիսի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից ու արդեն տուն գնացել։ Տեղեկությունը հայտնում է «СтарХит» պարբերականը։
Հունիսի 8-ին ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ 81-ամյա դերասանը գլխուղեղի կաթվածով հայտնվել է հիվանդանոցում, սակայն ավելի ուշ Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել էր այս տեղեկությունն ասելով, որ Ջիգարխանյանը հետազոտություն անցնելու համար է հիվանդանոց գնացել։
Ռեժիսորի որդի Ստեփան Ջիգարխանյանը նույնպես հայտնել է լրագրողներին, որ հոր առողջությունը նորմալ է, ու նրա կյանքը վտանգված չէ։
Սողոմոնյանը նաև խոսել է արտիստի ինքնազգացողության մասին: Նրա խոսքով՝ դերասանի հետ ամեն ինչ կարգին է։
«Նա հետազոտվել է, տրամադրությունը լավ է, եղանակը լավանա՝ քաղաքից դուրս կուղևորվենք»,- ասել է նա։
«Չպիտի նրա կենցաղը փոխեին». Ջիգարխանյանի նախկին կինը մեղադրում է դերասանի հարազատներին
Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին, երբ Ջիգարխանյանը բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։
Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։
«Թույլ չտվեցին ասել ճշմարտությունը»․ Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել է պատմել ամեն ինչ
Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։ Արտիստի մասին այսօր հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել են 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։ 1996 թվականից Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն է։