Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին. ԱԳՆ

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դաշինքի կազմում ներկայում 29 երկիր կան:

«Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայտնի է՝ երբ կվերատեղադրվի Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը

Հայաստանի Արտաքին գերատեսչությունը ընդգծում է, որ այս դաշինքին միանալով՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին:

Վերջ դնել «թուրքական գետտոներին». հայերի և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների փրկության ուղին

Նշենք, որ ամիսներ առաջ ձևավորված դաշինքի անդամ երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրիան, Վրաստանը, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան և այլն։