Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 612–ով և դարձել 15 281

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 612–ով և դարձել 15281: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսով հիվանդներից 32-ը դուրս են մնացել մասնագիտացված հիվանդանոցներից. նախարար

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 մարդ, կատարվել է 77686 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5639-ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 258 դեպք (+13)։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 4–ով (86)։

Հունիսի 11-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14669 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։