«50 օր՝ կորոնավիրուսի ճիրաններում». Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Ամուսնուն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը, նա արդեն տուն է վերադարձել։ Իսկ կնոջ կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հուզիչ և սթափեցնող տեսանյութ է հրապարակել։ Այն նկարահանված է կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում։ Տեսանյութը պատմում է ամուսինների մասին, որոնք գրեթե երկու ամիս է՝ միմյանց չեն տեսել։ Երկուսն էլ վարակվել են կորոնավիրուսով։ Ամուսնուն հաջողվել է հաղթահարել հիվանդությունը, նա արդեն տուն է վերադարձել։ Իսկ կնոջ կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել։

«Ամուսինները միմյանց չեն տեսել արդեն հիսուն օր։ Ու պարզ չէ, թե դեռ որքան կտևի այս մղձավանջը։ Սա անձնական ողբերգություն չէ, սա համազգային աղետ է»,- նշված է տեսանյութում։

Կադրերում երևում են արհեստական շնչառության սարքերին միացված, նաև թթվածնային բարձիկով շնչող հիվանդներ։

Պետք չէ իմ սխալները կրկնել, սիրելի՛ քաղաքացիներ. Փաշինյան

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում սկսեց աշխատել նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ ուժի մեջ մտան հունիսի 4-ին։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է տեսաուղերձների ֆլեշմոբ անել

ՀՀ կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշեց 2020 թվականի արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 15281–ի։

Իրավիճակը ճգնաժամային է. կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել. Փաշինյան