Հունիսի 14-ին Երևանից Դոնի Ռոստով չվերթ կկազմակերպվի

Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, թե ՌԴ որ մարզերի բնակիչները կարող են վերադառնալ Երևան-Դոնի Ռոստով չվերթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik․ Հուլիսի 14-ին ավիաչվերթ կկազմակերպվի Երևանից Դոնի Ռոստով, որով համավարակի ընթացքում Հայաստանում փակված մնացած ՌԴ քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ։

Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի

Ինչպես հայտնում է Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, չվերթը տեղի կունենա հունիսի 14–ին, տեղական ժամանակով ժամը 14։00–ին։

Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ տվյալ չվերթը հհասանելի է միայն ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ռոստովի մարզում, Ադիգեա Հանրապետությունում, Վորոնեժի մարզում, Վոլգոգրադի մարզում, Կալմիկիայի Հանրապետությունում, Կրասնոդարի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Աստրախանի մարզում, Ղրիմի Հանրապետությունում, Սևաստոպոլում։

Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կլինի. դեսպանատունը հայտնել է տոմսի գինն ու այլ մանրամասներ

Չվերթի համար կարելի է գրանցվել հետևյալ հղումով։

Ինքնաթիռում տեղերի քանակը սահմանափակ է։ Ցուցակները կազմվելու են պետծառայությունների համակարգում գրանցման հիման վրա։

Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի ամբողջ ժամանակահատվածում դեսպանատունն ապահովել է ավելի քան հազար ռուսաստանցիների վերադարձը հայրենիք։

Եվս մեկ չարտերային չվերթ. ՀՀ քաղաքացիները կարող են տոմս գնել ու վերադառնալ Մոսկվայից