Խոշոր ավտովթար Տավուշում. ՌԴ քաղաքացին հոսպիտալացվել է

Բեռնատարները բախվել են սահմանամերձ Բաղանիս գյուղի վարչական տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կա տուժած։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ սահմանամերձ Բաղանիս գյուղում ավտովթար է տեղի ունեցել, բեռնատարներ են բախվել։

Պայթյուն Արարատի մարզում. բեռնատարի գազաբալոնները պայթել են լիցքավորելիս

Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բաղանիս հատվածի 14-րդ կմ-ին բախվել են կցորդիչով «Howo» մակնիշի (վարորդ՝ Նորիկ Ա․) և «Volvo» մակնիշի (վարորդ՝ Դենիս Ս․) բեռնատարները:

Նշենք, որ Դենիս Ս.-ն ՌԴ քաղաքացի է։

Նա հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Ողբերգական ավտովթար Տավուշում. շաքարավազ տեղափոխող բեռնատարի վարորդը տեղում մահացել է