Ռուսական կողմը հույս ունի, որ կենսալաբորատորիաների մասին հուշագիրը կկնքվի հնարավորինս արագ

Դեսպան Կոպիրկինը նշեց, որ կենսալաբորատորիաների գծով համագործակցությունը կբարձրացնի ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև ամբողջ հետխորհրդային  տարածքի համաճարակային անվտանգության վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը հույս ունի հնարավորինս արագ Հայաստանի հետ կենսալաբորատորիաների մասին հուշագիր կնքել։ Տեղեկությունն այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է դառնան ինչ–որ մեկի շահերի պատանդ. Կոպիրկին

Դեսպանն ավելացրեց, որ հուշագրի տեքստը գրեթե ավարտված է, իսկ փաստաթուղթը Ռուսաստանում և Հայաստանում գտնվում է միջգերատեսչական համաձայնեցման փուլում։ Նա նշեց, որ հուշագրի վավերացման աշխատանքը բուռն ընթացքի մեջ էր, սակայն ցավոք կորոնավիրուսի տարածման պատճառով այն ընդհատվեց։

«Մենք հույս ունենք հնարավորինս արագ ստորագրել հուշագիրը, և կարծում ենք, որ այն բարերար ազդեցություն կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարահամաճարակային իրավիճակի վրա», - ասաց դեսպանը։

Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ լրագրողներին ասել էր, որ ռուս մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ մուտքի իրավունք տալու մասին բանակցություններն ավարտվել են։

Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը

Այնուամենայնիվ, Երևանում փաստաթուղթը չի ստորագրվել։ Սակայն մայիսի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հանրապետության տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ՀՀ պետական մարմինները լիովին վերահսկում են դրանք։ Հուշագիրը կողմերից որևէ մեկի համար լաբորատորիա մուտք գործելու իրավունք կամ դրանց միակողմանի վերահսկողություն չի նախատեսում։