Պուտինը հանձնարարել է կատարելագործել հեռավար կրթությունը, բայց հիշել կարևորի մասին

Հեռավար կրթությունը, որին անցել են աշխարհի բազում երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում, շարունակում է վեճեր առաջացնել փորձագետների շրջանում, քանի որ այդ համակարգը դեռ կատարյալ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչ նոյեմբերի 1-ը հեռավար կրթության կատարելագործման վերաբերյալ գաղափարներ ներկայացնել՝ միաժամանակ պահպանելով ավանդական ուսուցման առաջնահերթությունը։ Այս տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է

Հանձնարարությունը տրվել է Կրթության ու Լուսավորության նախարարություններին։ Պատասխանատու են նշանակվել ՌԴ կրթության նախարար Վալերի Ֆալկովն ու լուսավորության նախարար Սերգեյ Կրավցևը։

Նշենք՝ հեռավար կրթությունը, որին անցել են աշխարհի բազում երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և Ռուսաստանում, շարունակում է վեճեր առաջացնել փորձագետների շրջանում, քանի որ այդ համակարգը դեռ կատարյալ չէ։

Ավելի վաղ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին հայտնել էր, որ հնարավոր է՝ նոր ուսումնական տարում դասերն առցանց տարբերակով անցկացվեն։ Միաժամանակ այնտեղ հույս ունեն, որ սեպտեմբերի 1-ին հնարավոր կլինի ուսուցման ավանդական ձևին անցնել։ Նման քննարկումներ են ընթանում նաև Հայաստանում։

Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը