ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան պետությանը չի դիմել օգնություն ստանալու համար։ Այս տեղեկությունն իր տեսաուղերձում հայտնել է նրա ամուսինը՝ երգիծաբան և հաղորդավար Մաքսիմ Գալկինը։ Նա տեսաուղերձը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշ արտիստներ ֆինանսական օգնություն են խնդրել պետությունից։
«Նա զբոսաշրջային ոչ մի ընկերություն էլ չունի, որն իբր գումար է ստացել կամ դիմել է պետությանը», - պարզաբանել է երգիծաբանը։
Պուգաչովան ընդդեմ Մարտիրոսյանի, կամ ինչ չեն կարողանում կիսել երկու Քրիստինաները
Գալկինը նշել է, որ ինքն ու կինը խնայողություններ ունեն, որոնք թույլ են տալիս տանը նստել համավարակի ընթացքում։
«Մեզ պետությունից նյութական օգնություն հարկավոր չէ», - ամփոփել է երգիծաբանը։
Գալկինը հայտնել է նաև, որ կնոջ հետ փորձում է օգնել այն մարդկանց, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով դժվար կացության մեջ են հայտնվել։
Հավերժ գեղեցիկ ու երջանիկ Պուգաչովան․ Գալկինը կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել