Նոր նշանակում. Արցախի ԱԺ նախկին նախագահը՝ Արարատ Միրզոյանի խորհրդական

Ազգային ժողովի նախագահի խորհրդականների թիվն ավելացավ ևս մեկով։ Միրզոյանը կաշխատի Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական: Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը։

«Բարի գալուստ մեր թիմ, պարոն Աշոտ Ղուլյան»,- գրել է նա։

ԱԺ պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն՝ նշանակումն արվել է երեկ՝ հունիսի 10-ին։

Հավելենք, որ Աշոտ Ղուլյանը նախկինում զբաղեցրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ապա ԱՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ Երկար տարիներ Աշոտ Ղուլյանը ղեկավարել է Արցախի խորհրդարանը։