Կուբան, Ուզբեկստանն ուզում են ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալ. ինչ է պահանջել ՀՀ–ն

Հայաստանը ժամանակին մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԵԱՏՄ–ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացող երկրի առջև մեկ պայման դրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Կուբան և Ուբեկստանը դիմումներ են ներկայացրել ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ լուրը հայտնեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Հայաստանը ԵԱՏՄ ռազմավարության միայն մեկ հարցի հետ համաձայն չէ. Փաշինյան

«Այսօր գնում են բանակցություններ, որպեսզի որոշվի Կուբայի և Ուբեկստանի`ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցը»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` այժմ միայն Մոլդովան ունի նման կարգավիճակ։ Դիտորդ երկրի կարգավիճակ ունենալով, ըստ Քոչարյանի, տվյալ երկրին իրավունք է տրվում մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բոլոր բաց նիստերին, սակայն միայն նիստին մասնակցող բոլոր անդամ–պետությունների իմացությամբ։

Փոխարտգործնախարարը նշեց, որ ժամանակին Հայաստանը լուրջ ջանքեր է ներդրել, որպեսզի ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ունեցող պետության առջև դրվի բավականաչափ լուրջ պայման։ Այսինքն` դիտորդ հանդիսացող պետությունը պետք է պարտավորվի չկատարաել քայլեր, որոնք կարող են վնասել այլ պետությանը կամ միջազգային կազմակերպությանը։

Հայաստանից կարգելվի փայտանյութ արտահանել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ

Հայաստանը կարողացել է այդ կարգավորումը մտցնել, ինչը շատ կարևոր էր, քանի որ, ինչպես հայտնեց Քոչարյանը, լուրեր էին շրջանառվում, որ Ադրբեջանն է ուզում նման կարգավիճակ ստանալու համար դիմել։

«Երբ Կուբան այս տարի դիմեց դիտորդի կարգավիճակ ստանալու համար, այդ մասը բաց էր թողել, սակայն մենք շատ բծախնդիր եղանք` պահանջելով այն լրացնել, ինչն էր արվեց։ Այդ պահանջը կատարելով` ստացվում է, որ դիտորդն ինչ–որ առումով կաշկանդված է և չի կարող գործել այլ պետություններին ի վնաս»,–ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Երևանում էր կայացել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։

Ինչ է ՀՀ–ին տվել ԵԱՏՄ անդամակցության 5 տարին