Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը

Դեղատներում այն առայժմ հասանելի չէ. դեղամիջոցը հատկացվում է միայն ստացիոնար բուժում ստացող բուժառուներին և կիրառվում է բժշկի հսկողությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ «Ավիֆավիր» դեղամիջոցի առաջին խմբաքանակը։ Մատակարարումն իրականացրել են Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը(РФПИ) և «ХимРар» ընկերությունների խումբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանում կամավորների 2 խումբ են ընտրել COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկելու համար

Դեղամիջոցը ստացել են Մոսկվայի, Լենինգրադի, Նովգորոդի, Կիրովի, Նիժնեգորոդսկի մարզերի, Թաթարստանի Հանրապետության և Եկատերինբուրգի հիվանդանոցները։ Մինչև ամսվա վերջ Ռուսաստանի հիվանդանոցներ կմատակարարվի «Ավիաֆիրի» ևս 60 հազար կուրս։

Անհրաժեշտության դեպքում դեղամիջոցի արտադրությունը կընդլայնվի մինչև տարեկան երկու միլիոն կուրս։

«Ավիֆավիրը»՝ «Ֆավիպիրավիրի» հիմքով, կորոնավիրուսի դեմ աշխարհում պաշտոնապես գրանցված երկու դեղամիջոցներից մեկն է։ Մայիսին դեղամիջոցը գրանցել է ՌԴ առողջապահության նախարարությունը։ Դեղատներում այն առայժմ հասանելի չէ. դեղամիջոցը հատկացվում է միայն ստացիոնար բուժում ստացող բուժառուներին և կիրառվում է բժշկի հսկողությամբ։

Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Բացի Ռուսաստանում լայն տարածումից, արդեն տասից ավելի երկրներ են պատվիրել այս դեղամիջոցից։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ «Ավիֆավիրը» ամենաարդյունավետ և խոստումնալից դեղամիջոցներից մեկն է կորոնավիրուսի դեմ։