ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Apple ընկերությունը ծրագրում է մինչև տարեվերջ թողարկել iPhone-ի ինը նոր մոդելներ։ Ինչպես հաղորդում է Mysmartprice.com հարթակը, Եվրասիական տնտեսական կոմիտեն արդեն արտոնագրեր է տրամադրել նոր մոդելների համար։
Նախնական տեղեկություններով՝ դրանք կպատկանեն iPhone 12 գաջեթների ընտանիքին։ Նշվում է, որ հիմա սարքերի նկարագրության մեջ եղածը տվյալները iOS 13 օպերացիոն համակարգինն են։ Մինչդեռ iOS 14-ը, որով էլ աշխատելու են նոր մոդելները, պատրաստ կլինի մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ iPhone 12-ի շնորհանդեսը պետք է կայանար այս տարվա սեպտեմբերին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հավանաբար մի քանի ամսով կհետաձգվի։
Ռուսական ընկերությունը iPhone–ն այնպես է ձևափոխել, որ գինը հասել է 15 մլն դրամի. լուսանկար