ԱԳ նախարարությունում նույնպես կորոնավիրուսով վարակվածներ կան

Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԳ նախարարության աշխատանքին` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության երկու աշխատակից է վարակվել կորոնավիրուսով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում լուրը հայտենց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ԱԳ նախարարությունում։

Կորոնավիրուսով հիվանդներից 32-ը դուրս են մնացել մասնագիտացված հիվանդանոցներից. նախարար

«Մեզ մոտ երկու քաղաքացի է ինքամեկուսացել, որոնց մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Բացի այդ, ունենք փոքր թվով աշխատակիցներ, որոնք նույնպես մեկուսացվել են, քանի որ շփվել են վարակված աշխատակիցների հետ»,–ասաց Մնացականյանը։

Նա հայտնեց նաև, որ կորոնավիրուսով վարակվածներն իրենց լավ են զգում։ Նախարարի խոսքով` ԱԳ աշխատակիցների կորոնավիրուսով վարակվելու փաստը չի խոչընդոտել ԱԳՆ աշխատանքը։ Անհրաժեշտության դեպքում, ըստ Մնացականյանի, մեկուսացվածները տնից են կատարում աշխատանքը։

ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ գերատեսչության աշխատանքը մի փոքր լարված է եղել, երբ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալն էին կազմակերպում։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 18 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 58 տարեկան է

Հիշեցնենք՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566-ով և դարձել 14669: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։