ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր դեսպանատունը:
Հատուկ չվերթերով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը գերազանցել է 16 հազարը
«Չվերթերը իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը»,- նշված է դեսպանատան Facebook-ի էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային թռիչքը։, այսօր կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից, իսկ հունիսի 12-ին` Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից:
Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կլինի. դեսպանատունը հայտնել է տոմսի գինն ու այլ մանրամասներ
Նշենք, որ պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Հիշեցնենք` հունիսի 6-8–ը Ռուսաստանի տարբեր քաղաքացներից դեպի Երևան իրականացվել է 5 հատուկ չվերթ։