Կորոնավիրուսով հիվանդներից 32-ը դուրս են մնացել մասնագիտացված հիվանդանոցներից. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Վերջին մեր օրվա ընթացքում Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 2233 թեստավորում` նախորդ օրվա 1731-ի փոխարեն: Դրական արդյունք է գրանցվել կատարված թեստերի շուրջ 25%-ի դեպքում՝ նախորդ օրվա 24%-ի համեմատ: Տեղեկությունը կառավարության նիստում զեկուցեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսից ևս 18 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 58 տարեկան է

Նրա խոսքով՝ ՀՀ մահճակալային ֆոնդը շարունակում է կայուն ծանրաբեռնված մնալ: Ծայրահեղ ծանր և ծանր հիվանդների ընդհանուր թիվը 500 է:

«Հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն առավոտյան ժամը 9-ի դրությամբ ընդամենը 32 հոգի է, որից ընդամենը 4-ն են տանը, մնացածն այլ հիվանդանոցներում են, պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային այլ բաժանմունքներ կամ հիվանդանոցներ»,- նշեց Թորոսյանը:

Թորոսյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված, բայց նախարարը հույս հայտնեց, որ նոր հիվանդանոցների ներգրավմամբ, վիճակը կմնա կառավարելի, իսկ կանխաարգելիչ միջոցառումների պահպանմամբ՝ հիվանդացության ցուցանիշը անկում կգրանցի:

Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարարի հետ. ինչ են քննարկել

Նախարար Թորոսյանը վարչապետին առաջարկեց էլ ավելի խստացնել հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը: Եվ, եթե կարիք կա, ընդունվել նոր, ավելի խիստ որոշումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց նախարարի առաջարկի հետ:

Հիշեցնենք՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566-ով և դարձել 14669: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։  Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։